Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5)
Օգտակար սննդամթերքի թեժ տասնյակ
Ճիշտ սնվելը նույնիսկ տարեց մարդկանց հնարավորություն է տալիս պահպանել երիտասարդությունը։ Որոշ տարիքից հետո խորհուրդ է տրվում սնունդը չափավորել` փոխարենն այն հագեցնելով վիտամիններով և հանքային նյութերով։
Դարչնագույն բրինձ
Շատերը խուսափում են ածխաջրերից` պատճառաբանելով, որ դրանք գիրացնող հատկություն ունեն։ Սակայն ածխաջրերը խիստ կարևոր են օրգանիզմում անհրաժեշտ էներգետիկ պաշարների մակարդակը պահպանելու համար։ Այս առումով հարկավոր է մշտապես հիշել մշակման չենթարկված բրնձից և ընդհանրապես հատիկավորներից ստացված սննդամթերքի մասին։ Այդ սննդամթերքի օգտագործումը կնպաստի մի շարք հիվանդություններից խուսափելուն, կիջեցնի արյան մեջ խոլեսթերինի պարունակությունը, կկրճատի սրտանոթային հիվանդությունների հավանականությունը, կօգնի խուսափել ուղիղ աղու քաղցկեղից, լեղաքարային հիվանդությունից, շաքարային դիաբետից, ճարպակալումից։ Մշակման չենթարկված բրնձից և հատիկավորներից պատրաստված կերակուրը կանոնավորում է նաև աղիների գործունեությունը, որը տարիքի հետ խաթարվում է և մշտական խնամքի կարիք ունի:
Հավկիթ
Հավկիթը հարուստ է սպիտակուցներով և լյուտեինով։ Վերջինս անհրաժեշտ է տեսողության համար և պաշտպանում է աչքերը կատարակտի առաջացումից։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս նյութերը, որոնցով հագեցած է հավկիթը, կանխարգելում են արենախիցքերի առաջացումը և նվազեցնում ինֆարկտի ու գլխուղեղի արյան զեղման հավանականությունը։ Ժամանակակից սննդաբանները պնդում են, որ օրգանիզմը կլանում է խոլեսթերինը հագեցած ճարպերից, այլ ոչ հավկիթից, որը հայտնի է որպես խոլեսթերինի բնական «աղբյուր»։ Այնպես որ, օրվա մեջ մեկ-երկու հավկիթը չի բարձրացնի օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը։
Կաթ
Տարիքի հետ օրգանիզմի կողմից կալցիումի պահանջն աճում է։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ամենօրյա սննդակարգում ներառել կալցիումով հագեցած մթերք։ Կալցիումը խիստ անհրաժեշտ է ոսկրային համակարգին, ինչպես նաև անփոխարինելի դեր ունի օսթեոպորոզի կանխարգելման հարցում։ Այս տեսակետից խորհուրդ է տրվում օգտագործել կովի ճարպազերծված կաթ, որը հարուստ է կալցիումով և շատ օգտակար է առողջության համար։
Սպանախ
Սպանախը վիտամին C-ի, A-ի, K-ի և հակաօքսիդանտների բնական աղբյուր է, որոնք կարևորագույն նշանակություն ունեն սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի, օսթեոպորոզի և արթրիտի կանխարգելման գործում։
Ադամաթուզ
Ադամաթզիի մեկ հասուն պտուղը պարունակում է 467 մգր կալիում, ինչն անհրաժեշտ է մկանների (մասնավորապես սրտամկանի) ամրության և առողջության համար։ Ադամաթուզը նպաստում է նաև զարկերակային ճնշման իջեցմանը։ Այս միրգը մկանաթելերի բնական աղբյուր է, որոնք ամրացնում են անոթների պատերը` կանխելով սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Արդամաթզի օգտագործումը չեզոքացնում է ստամոքսում կուտակված աղաթթուն, ինչը մեծ նշանակություն ունի այրոցների բուժման պարագայում։
Հավի միս
Սա «ամենաառողջ» մսամթերքն է, որն օգտագործելիս անհրաժեշտ է հեռացնել կաշին և ուտել միայն կրծքամիսը, որում ճարպերի պարունակությունը քիչ է։ Հավի միսն օրգանիզմը սնուցում է սպիտակուցներով և միևնույն ժամանակ կանխարգելում է ոսկրերի փխրունությունը։ Այս մսամթերքը պարունակում է սելեն, որը հայտնի է որպես հակաքաղցկեղային նյութ, ինչպես նաև Bխմբի վիտամիններ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը։
Սաղմոնաձկան միս
Սաղմոնաձկան միսը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք իջեցնում են արյան մեջ խոլեսթերինի պարունակությունը և կանխում արենախիցքերի (թրոմբների) գոյացումը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սաղմոնաձկան մսի օգտագործումը թեթևացնում է դեպրեսիվ վիճակները և նպաստում հիշողության բարելավմանը։ Այս մսամթերքը հարուստ է նիկոտինաթթվով, որը, ըստ գիտական տվյալների, պայքարում է Ալցհայմերի հիվանդության առաջացման դեմ։
Հապալաս
Այս փոքրիկ «հրաշքը» հարուստ չէ կալորիաներով, սակայն դրան հակառակ պարունակում է մեծ քանակությամբ սնուցող նյութեր։ Հապալասը հագեցած է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխարգելել կատարակտի, գլաուկոմայի, անոթների վարիկոզ լայնացման, թութքի, պեպտիկ խոցի և սրտանոթային հիվանդությունների առաջացումը։ Այս պտուղի օգտագործումը խորհուրդ է տրվում ուղեղի աշխատանքի խանգարման դեպքում, որն առաջանոււմ է գլխուղեղի կաթվածի հետևանքով։ Հապալասն անփոխարինելի դեր ունի նաև ստամոքսի խանգարման բուժման գործում
Կանաչեղեն
Տարիքի հետ մարդու մոտ համային զգացողությունը բթանում է, և կերակուրը համեղ դարձնելու համար դրան հավելում են չափից շատ աղ, որը վնասակար է օրգանիզմին։ Մինչդեռ աղի փոխարեն խորհուրդ է տրվում կերակրին հավելել կանաչեղեն, մասնավորապես` չորացրած տարբերակով, ինչպես նաև համեմունքներ։ Թարմ կանաչեղենը կերակուրը դարձնում է դյուրամարս և համեղ։ Ձմռան ամիսներին, երբ դժվար է թարմ կանաչեղեն հայթայթելը, այդ նույն արդյունքին կարելի է հասնել կերակրի մեջ չորացրած կանաչեղեն օգտագործելու միջոցով։
Սխտոր
Սխտորի օգտագործումը նվազեցնում է օնկոլոգիական, սրտանոթային հիվանդությունների և գլխուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը։ Այն օժտված է հակաբորբոքային հատկությամբ, նվազեցնում է ցավային զգացողությունները և հոդաբորբային այտուցները։ Սխտորը շատ օգտակար է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին։ Տհաճ հոտից խուսափելու համար կարելի է օգտագործել սխտորային դեղապատիճներ։
Կարդացեք նաև
Հարգելի խմբագրություն,
նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայաստանյան շուկայում առկա կեղծ դեղորայքների և կենսաբանական...
Քթի և հարակից խոռոչների ալերգիկ հիվանդությունները համարվում են ամենատարածված ալերգիկ պաթոլոգիան։ Աշխարհի տարբեր երկրների վիճակագրական տվյալները վկայում են, որ ներկայումս ալերգիկ ռինիտով...
Բնօրինակ և կեղծ տարբերակ... Այս երկուսի միջև եղած հավերժ բախումը... Պատկերացրեք` ինչ կատաղության մեջ կհայտնվեր մասնավոր հավաքածու ունեցող մեկը, որը Ռենուարի բնօրինակի փոխարեն...
Կարելի է շատ հետաքրքիր կապ տեսնել, եթե ուսումնասիրեն դեղագործական ընկերությունների մարքեթինգային քաղաքականությունը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է նոր դեղեր մշակող հզոր գիտաարտադրական...
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
Լևոն Սարգսյանը ծնվել է 1930 թ.` Երևանում, ծառայողի ընտանիքում։ 1943 թ. ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկումի դեղագործական բաժինը, որն ավարտել է 1946 թ.` ստանալով դեղագետի օգնականի որակավորում...
Կիլիկյան Հայաստանի և նրա բժշկական դպրոցի հետ է կապված Մխիթար Հերացու գիտական և բժշկական բեղմնավոր գործնեությունը: «Մեծն Մխիթար» են կոչել նրան իր ժամանակակիցները ու հետագա...
Երկար ժամանակ առանց ջրի դիմանալու ուղտի ընդունակությունը շարունակում է գրավել գիտնականների ուշադրությունը։ Իրաքի գիտնականները տասնվեցօրյա փորձ են կատարել, որի ընթացքում կենդանուն ջուր չեն տվել...
Այս հիվանդության անվանումը ծագում է հունարեն eczeo` եռալ բառից։ Տվյալ հիվանդության դեպքում մաշկի վրա գոյանում են բազմաթիվ մանր բշտիկներ, որոնք եռացող ջրի պղպջակների նման պայթում են` առաջացնելով...
Այս հիվանդությանը թե՛ մերօրյա քաղաքակրթության հետևանք և թե՛ տեխնիկական առաջընթացի տխրահռչակ ''ձեռքբերում'' են անվանում։ Այն սկսվում է աննկատ, զարգանում աստիճանաբար և դժվարությամբ է ախտորոշվում...
Մենք բոլորս խաղաղասեր մարդիկ ենք, օժտված ենք իրավիճակներին լիովին համապատասխան գնահատական տալու և երկխոսության գնալու կարողությամբ։ Սակայն կյանքում ամեն բան պատահում է, և հարց է առաջանում...
Ֆոլացինը` որպես համաֆերմենտ, մասնակցում է տարաբնույթ ֆերմենտային ռեակցիաներին, կարևորագույն դեր և նշանակություն ունի ամինաթթուների նյութափոխանակության, պուրինային և պիրիմիդինային հիմքերի...
«Ծերությունը վերափոխենք մշտնջենական երիտասարդության»; Մատուցվող հոդվածի վերնագիրը մեջբերված է հին եգիպտական ձեռագրերից#։ Գրվածքը վերաբերում է դիմահարդարանքին, և նշված...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն